Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ֆիլիպինցի զինվորներ են զոհվել գրոհայինների հետ բախումներում

Ֆիլիպինցի զինվորներ են զոհվել գրոհայինների հետ բախումներում
25.05.2013 | 15:09

Ավելի քան 7 ֆիլիպինցի զինվոր է մահացել, ևս 9-ը վիրավորվել են իսլամիստական «Աբու Սայաֆ» խմբավորման գրոհայինների հետ բախման ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Հոլո կղզում։
Փոխհրաձգության հետևանքով մահացել է ևս 4 իսլամիստ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զինվորականները հետևել են գրոհայիններին, ովքեր կասկածվում էին տվյալ շրջանից մարդկանց առևանգաման մեջ։ Ենթադրվում է, որ «Աբու Սայաֆ» խմբավորումը կապեր ունի «Ալ Կաիդայի» հետ։ Այս կազմակերպության հետ են կապվում վերջին տարիներին Ֆիլիպիններում իրականացված մի շարք ահաբեկչություններ։

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ